Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ կետի և 54.1 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33.1-ին հոդվածը և 32-րդ հոդվածի 10.2-րդ կետը` 1.Հաստատել Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Ջերմուկի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 26-Ն որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |