Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 նոյեմբերի 2020 թվականի N 6

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ Ջերմուկ համայնքի 2021 թ. ծրագրային բյուջեի նախագծի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն:

ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ՀԱՄԱՅՆՔԻ 2021 թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ այս տարի իրականացվում համայնքապետարանի պաշտոնական կայքով:

2020 թ. նոյեմբերի  24-ից դեկտեմբերի 20-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք. Ջերմուկ Մյասնիկյան 8, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև



Կից փաստաթղթեր՝
(743.58 Կբ)
(237.00 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner