Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 53-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 53-Ն

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի , 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ  մասերի համաձայն՝

1. Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի եկամտային մասի վարչական գանձումներ՝ «46-20-00-Համայնքը սպասարկող անասնաբուժական ծառայություններ», «46-13-00-ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ», «46-08-00-ճոպանուղու ծառայություններ», «28-50-00- այլ ոչ հարկային եկամուտներ» գործառնական նշանակության եկամտատեսակները  համապատասխանաբար նվազեցնել 4.000.0, 2,596.5, 22,403,5 և 3,300.0 հազարական դրամներով, ընդամենը՝ բյուջեի եկամտային մասը նվազեցնել 32,3 մլն ՀՀ դրամով:

2. Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսային մասում վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 50,323.0 հազար ՀՀ դրամով՝  որից 25.0 մլն ՀՀ դրամն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի զարգացման հնգամյա և տարեկան աշխատանքային պլաններով 2024 թվականին նախատեսվելիք սուբվենցիոն (կապիտալ ծախսերի) ծրագրերի և միջոցառումների իրականացման համար, 25,323.0 հազար ՀՀ դրամ գումարով վարչական բյուջեի ծախսային մասում կատարել նվազեցում:

3. Տարբերության չափով՝ 6,977.0 հազար ՀՀ դրամով, նվազեցնել Ջերմուկ համայնքի ճոպանուղու ծախսերի կատարման նախահաշվի «4111-աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ», «4112-պարգևատրումներ, դրամական խրախուսումներ, հատուկ վճարներ», «4212- էներգետիկ ծառայություններ», «4234-տեղեկատվական ծառայություններ», «4235-կառավարչական ծառայություններ», «4251-շենքերի շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում», «4261-գրասենյակային նյութեր և հագուստ», «4264-տրանսպորտային նյութեր», «4269-հատուկ նպատակային նյութեր» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար 1,000.0, 1,000.0, 1,500.0, 400.0, 495.0, 500.0, 350.0, 1,632.0, 100.0 հազարական ՀՀ դրամներով:

4․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեն՝ ս/թ սեպտեմբերի 20-ի դրությամբ՝

Ընդամենը՝  եկամտային մաս՝ 951,839.0 հազար ՀՀ դրամ

                  ծախսային մաս՝  951,839.0  հազար ՀՀ դրամ

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -9

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -2

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner