«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին և 34-րդ հոդվածին համապատասխան՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին» N 107-Ա որոշման մեջ կատարել լրացում․ որոշման մեջ ավելացնել 4․1 և 4․2 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝
«4․1․ Համայնքի 2024 թվականի բյուջեից մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գծով նախատեսվող ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը սահմանել 86,214.72 հազար ՀՀ դրամ ( պետական բյուջեից մասնաբաժին 71,845.6 հազար ՀՀ դրամ, համայնքի կողմից՝ պետական բյուջեի մասնաբաժնի 20 տոկոս՝ 14,369,12 հազար ՀՀ դրամ), յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարի առավելագույն սահմանաչափը՝ 86,214.72 հազար (ութսունվեց միլիոն երկու հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր քսան ) ՀՀ դրամ։
4․2․ Սահմանել առաջարկ-նախագծերի համար պահանջվող հետևյալ չափանիշները՝
1) առաջարկ-նախագծերը չպետք է համընկնեն համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված այլ ծրագրերի հետ,
2) առաջարկ-նախագծերը պետք է բացառապես վերաբերվեն Ջերմուկ համայնքին, բխեն համայնքի խնդիրներից, իսկ դրանց իրագործումը լինի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում,
3) առաջարկ-նախագծերը պետք է իրագործելի լինեն 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում,
4) առաջարկ-նախագծերի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գծով նախատեսվող պետական և համայնքային ֆինանսական միջոցների առավելագույն ընդհանուր ծավալը։»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։