Հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու կանոնակարգի 49-րդ կետը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1․ Ստեղծել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու երեք մշտական հանձնաժողովներ`
ա) Ֆինանսավարկային և համայնքի սոցիալ–տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողով
բ) Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
գ) Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 23–ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» N 52-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |