Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-րդ և 31-րդ հոդվածներով՝
1. Ջերմուկ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի ֆոնդային մասերում կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով 2024 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 94-Ա որոշմամբ սահմանված իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |