«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1․1․ Ջերմուկ համայնքի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգը ամբողջությամբ չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Ս․ Պապոյան
1․2․ «Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․3․ «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
1․4․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N 87-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին․
զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |