Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 37-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՊՈՐՏԻ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ–Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և  «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին, 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին, 13-րդ հոդվածի 2-րդ մասին և 14-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին համապատասխան՝

1. «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից կողմից մատուցած ֆուտբոլային մարզումների համար համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի N 6-Ն որոշմամբ սահմանված  փոխհատուցման գումարը չեղարկել՝  ՀՈԱԿ–ում գործող ֆուտբոլի խմբակը դարձնելով անվճար։

2․ Հաշվի առնելով «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից նոր՝ ֆիթնես–մարզումների ծառայությունների մատուցումը՝ դրա դիմաց սահմանել տեղական վճար՝ անհատական մարզումների մեկ ժամը՝ 500 (հինգ հարյուր) դրամ, մարզիչի հետ մարզումների 12 պարապմունքը՝ 10 000 դրամ դրույքաչափով։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունիսի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner