«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46 հոդվածին, 83-րդ հոդվածի 1-ին կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան 1. համաձայնվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող համայնքային սեփականություն համարվող 31,40175 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (ընդհանուր՝ 20 միավոր հողակտոր, որոնց ծածկագրերը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի) վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որպես բուֆերային գոտի՝ Ընկերության կողմից շահագործվող հանքավայրից բնակչության անվտանգության ապահովման և արտադրական օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասերի տարեկան վարձավճարի չափը` 1 հա համար՝ 6000 դրամ (վեց հազար), վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`01.01.2034 թ.:
2. համաձայնվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող պետական սեփականություն համարվող 176,756152 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (ընդհանուր՝ 40 միավոր հողակտոր, որոնց ծածկագրերը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի) վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որպես բուֆերային գոտի՝ Ընկերության կողմից շահագործվող հանքավայրից բնակչության անվտանգության ապահովման և արտադրական օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով օգտագործման տրամադրելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասերի տարեկան վարձավճարի չափը` 1 հա համար՝ 6000 դրամ (վեց հազար), վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`01.01.2027 թ.:
3. Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան իրավունք վերապահել Ջերմուկ համայնքի ղեկավարին «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքելու հողօգտագործման պայմանագիր:
4. Սույն որոշման առաջին կետը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից, երկրորդ կետը՝ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի դրական եզրակացությունը ստանալու օրվանից: |