Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 218-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2025 թվականի N 218-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 114-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԼՐԻՎ ԾԱՎԱԼՈՎ ՆՈՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  N 596-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի  115-րդ կետով, հաշվի առնելով  Ջերմուկ քաղաքի բնակիչ Արարատ Առաքելյանի՝ ս/թ սեպտեմբերի 16-ի դիմումը (մտից N 1435)՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 18-ի «Ջերմուկ համայնքի բնակիչ Արարատ Առաքելյանին մենատուն կառուցելու շինարարության թույլտվություն տալու մասին» N 114-Ա որոշումը ճանաչել մասնակի ուժը կորցրած՝ Արարատ Առաքելյանի մասով՝ հաշվի առնելով վերջինիս կողմից Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 6-րդ փակուղու թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումը:

2. Ջերմուկ համայնքի ղեկավարի՝ սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ տրամադրված Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի 6-րդ փակուղու N 6 հասցեում գտնվող հողամասում մենատուն կառուցելու շինարարության թույլտվությունը և դրանով սահմանված պայմանները լրիվ ծավալով փոխանցել նոր կառուցապատողին՝ Երևան քաղաքի բնակիչ Համլետ Միքայելի Աթոյանին: 

3. Սահմանել, որ կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ ծավալով ձեռք բերած նոր կառուցապատողի համար շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետները ենթակա են երկարաձգման՝ ըստ օբյեկտի մնացորդային աշխատանքների իրականացման համար շինարարության նորմերով հաշվարկվող ժամկետների՝ առանց նախորդ կառուցապատողի խախտման համար նոր կառուցապատողին պատասխանատվություն առաջադրելու:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևան քաղաքի բնակիչ Համլետ Միքայելի Աթոյանին որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner