«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 1994 թվականի սեպտեմբերի 28-ի N 462 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և 2002 թվականի հուլիսի 25-ի N 1101-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1023-Ն որոշումը՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 2-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին» N 65-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետում «450 000 (չորս հարյուր հիսուն հազար)» թիվը փոխարինել «1575000 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունհինգ հազար)» թվով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից։ |