Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման հավելված 5-ի 20-րդ կետը՝ 1․ Ժամավճարային դրույքաչափերի ավելացման հետ կապված Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման հավելված 2-ի ««Ջերմուկ համայնքի Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ» և ««Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ» բաժինները՝ ՀՈԱԿ–ների հաստիքացուցակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի մարտի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |