«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N 22/4 հասցեում գտնվող 10-002-0032-0130 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 03012024-10-0023) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,0035 հա) հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 105 000 (հարյուր հինգ հազար) դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |