«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1․ Համաձայնվել Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը աճուրդով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով յուրաքանչյուր հողամասի օտարման նպատակը և մեկնարկային գինը համաձայն աղյուսակի՝
հողամասի օտարման նպատակը |
հողամասի գտնվելու վայրը |
մակերեսը, հա
|
մեկնարկային գինը,
դրամ
|
հողամասի ծածկագիրը |
նպատակային նշանակությունը |
գործառնական նշանակությունը կամ հողատեսքը |
գյուղատնտեսական գործունեության համար |
գ․ Գնդեվազ |
0,02416 |
15 000 |
10-016-0235-0002 |
գյուղատնտեսական |
վարելահող |
գյուղատնտեսական գործունեության համար |
գ․ Գնդեվազ |
0,016635 |
15 000 |
10-016-0235-0003 |
գյուղատնտեսական |
վարելահող |
բնակելի կառուցապատման համար |
ք․ Ջերմուկ, Գարնանային փողոց N 2
|
0.0108 |
315000 |
10-002-0038-0196 |
բնակավայրերի |
բնակելի կառուցապատման |
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |