«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (սոցիալական աշխատողի) և ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀՀՈԱԿ-ի մանկավարժների համատեղ հետազոտությունների արդյունքները 1. Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար 2019 թվականի մայիսի 1-ից կիրառել ծնողների կողմից կատարվող յուրաքանչյուր ամսվա վճարի 50 % զեղչ՝ համաձայն հավելվածի:
2. Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ կես օրով հաճախելուհամար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար 2019 թվականի մայիսի 1-ից կիրառել ծնողների կողմից կատարվող վճարի լրիվ փոխհատուցում՝ յուրաքանչյուր երեխայի համար 4200 (չորս հազար երկու հարյուր) դրամ համայնքի բյուջեից փոխանցելով ՀՈԱԿ-ի բյուջետային հաշվեհամարին: Երեխաների ցուցակը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: |