|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 փետրվարի 2023 թվականի N 18-Ա |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ․ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշման 38-41-րդ կետերի, հաշվի առնելով «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի՝ համայնքի ղեկավարին ուղղված գրությունը՝ 1.Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N 24/1 հասցեում գտնվող հողամասից առանաձնացված 112 քմ մակերեսով հողամասը առանց մրցույթի, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ Ջերմուկ քաղաքում «Թումոն տուփի մեջ» կենտրոն հիմնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(557.95 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|