Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 311-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2024 թվականի N 311-Ա

«ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության՝ 2024 թվականի նոյեմբերի 25-ի հայտը՝ (մտից N 1896, 25․11․2024 թ․)՝ որոշում եմ՝

1. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տալ նախագծման թույլտվություն Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի տարածքում Ամուլսարի Ոսկու Ծրագրով նախատեսված՝ ստորև թվարկվող շինարարական աշխատանքների կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով՝

ա/   PL-7 վառելիքի ժամանակավոր պահեստի և լցակայանի կառուցում

բ/ տարրալվացման հարթակի I փուլի, PD–1, PD–2, PD–5 և PD–8 ավազանների,  PL-8 հարթակի պարզեցման և նստվածքային ավազանների, կույտային տարրալվացման հարթակի I փուլի աստիճանավորում,

գ/ PL-3 հարթակում մանր հումքի թունելի, բեռնաթափման հարթակի, նմուշառման, մանրեցված հանքաքարի լցակույտի հարթակի և փոխակրիչը շրջանցող կենդանիների անցուղիների, կրի պահեստավորման և մատակարարման համակարգի կառուցում,

դ/ բեռնատարների կայանատեղիում նախատեսված տեքսպասարկման արհեստանոցի և ավտոմեքենաների լվացման կայանի կառուցում,

ե/ ԱԴՎ ֆաբրիկայի, կից ցիանիդի, ազդանյութերի պահեստի և ձուլարանի կառուցում

զ/ PL-12 հարթակում Ջարդման տեղամասի շարժիչների տեղակայանի կառուցում և փոխակրիչի տեղադրում,

է/ PL-8 հարթակում վառելիքի ժամանակավոր պահեստի կառուցում

ը/ կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցում

թ/ առաջնային ջարդիչ կայանի, ջարդիչ կայանի, տեսակավորման կայանի, փոշու կառավարման կոլեկտորի կառուցում։

2․ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner