Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետով, «Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 2.5 և 3.8.5 կետով, հիմք ընդունելով կազմակերպության տնօրեն Արմեն Խուրշուդյանի` Ջերմուկ համայնքի ղեկավարին ուղղված գրությունը՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկի համայնքապետարանի սեփականությունը հանդիասցող (հիմք՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0101582) Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 6 հասցեում գտնվող «Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դասասենյակները ուսումնական տարվա ավարտից հետո՝ հուլիս և օգոստոս ամիսներին, վերակահավորելու և ըստ անհրաժեշտության վարձակալության տրամադրելու՝ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ամսական վարձավճարի չափը սահմանելով 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |