Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 185-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2024 թվականի N 185-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂՈՒ N 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների (ՀՕ-225-Ն) համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշման 3-րդ կետով և այդ որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝  հիմք ընդունելով Գնդեվազ գյուղի բնակիչ Ա․ Վ․ Վարդազարյանի դիմումը և գույքի համասեփականատերերի համաձայնությունը (մտից N 977, 11․06․2024 թ.)՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչներ Վասակ Գագիկի Վարդազարյանին, Անժելա Ժորայի Արշակյանին, Ալյոշա, Աննա և Սաթենիկ Վասակի Վարդազարյաններին  սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2002 թվականի ապրիլի 10-ի N 616856 վկայական) Գնդեվազ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու N 2 հասցեում գտնվող 1261 քմ մակերեսով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 12,053 քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինության մասը՝ կիսակառույց տարածքը (այսուհետ՝ շինություն), համարել օրինական (ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023VKJRUE):

2. Սույն որոշման 1-ին կետի հիմքով փոփոխված համարել Գնդեվազ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու N 2 հասցեում գտնվող 1261 քմ մակերեսով հողամասի 12,053 քմ մակերեսով հողակտորի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասից հասարակական կառուցապատման հողամասի։

3․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նված շինությունը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների պահպանմամբ, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Սույն որոշման 1-ին  կետում նշված շինության օրինականացման համար հողամասի սեփականատերը պարտավոր է սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Ջերմուկի համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին մուծել 24 785 (քսանչորս հազար յոթ հարյուր ութսունհինգ) դրամ (տարածագնահատման 15-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1028), հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ  կետի «ե» ենթակետին համապատասխան սույն որոշումը կհամարվի  ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետում նշված անձանց որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.76 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner