Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2020 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝

1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Ջերմուկ համայնքի՝ ստորև ներկայացվող տնտեսական զարգացման ծրագրերը՝

 ա) «Ջերմուկ քաղաքում ճեմուղու և ավտոկայանատեղիների կառուցում, մայթերի սալիկապատում և ասֆալտապատում, Հերհեր գյուղի 1-ին փողոցի ասֆալտապատում, Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի բաժանարար գոտու բարեկարգում և կանաչապատում»,

բ) «Մինչև 300 կվտ/ժ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում»,

գ) «Ջերմուկ քաղաքի ճոպանուղու շինությունների հիմնանորոգում, նորերի կառուցում»,

դ) «Մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցում, «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի մասնակի վերանորոգում, մանկապարտեզների բակերի բարեկարգում»,

ե) «Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղական բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցում, գործող լուսավորության ցանցում էներգախնայող լուսատուների տեղադրում»,

զ) «Ջերմուկ քաղաքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում»,

2. ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման» կարգին համապատասխան կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա»–ից «զ» ենթակետերում նշված ծրագրերի ֆինանսավորման հայտերի ամբողջական փաթեթները։

3. Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2020 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված դրանք իրականացնելու և համայնքի կողմից ներդրում կատարելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner