Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 65-Ա
 

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ, ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝

1. Համաձայնություն տալ 

ա/ Գնդեվազ գյուղի 10-016-0201-0112 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 23062025-10-0016) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, մակերեսը՝ 0,77781 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ,

բ/Գնդեվազ գյուղի 10-016-0201-0102 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 23062025-10-0020) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, մակերեսը՝ 0,6041 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 195 000 (հարյուր իննսունհինգ հազար) դրամ,

գ/ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 42/6 հասցեում գտնվող 10-002-0034-0086 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 26062025-10-0016) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,004 հա) բնակելի կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ  համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 120 000 (հարյուր քսան հազար) դրամ,

դ/ Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N 22/6 հասցեում գտնվող 10-002-0032-0133 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 29072025-10-0013) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,0036 հա) բնակելի կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ  համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 110 000 (հարյուր տաս հազար) դրամ,

ե/ Ջերմուկ քաղաքի 10-002-0445-0025 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 08092025-10-0004) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ, մակերեսը՝ 0,13108 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 100 000 (հարյուր հազար) դրամ,

զ/ Ջերմուկ քաղաքի Սայաթ–Նովայի փողոցի N 48 հասցեում գտնվող 10-002-0033-0040 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 10092025-10-0016) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,25097 հա) բնակելի կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ  համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 7300000 (յոթ միլիոն երեք հարյուր հազար) դրամ։

2․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner