«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան 1. Ջերմուկ համայնքի բյուջեի վարչական մասի 2024 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 43,967,158.9 (քառասուներեք միլիոն ինը հարյուր վաթսունյոթ հազար հարյուր հիսունութ դրամ իննսուն լումա) գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված առկա՝ էներգետիկ, կապի, կոմունալ, մասնագիտական և հարկային պարտավորությունների մարմանը, ապրանքանյութական արժեքների, պաշարների ձեռք բերմանը, իսկ ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 5,449,740.2 (հինգ միլիոն չորս հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր քառասուն դրամ, 20 լումա) գումրն ուղղել կապիտալ ծախսերի (սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում որպես համայնքի ներդրում) համաֆինանսավորմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |