Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Տալ համաձայնություն Ջերմուկի քաղաքային խորհրդի գործկոմի երկարամյա նախագահ, Ջերմուկի պատվավոր քաղաքացի Զավեն Վարդանյանի 100-ամյակի կապակցությամբ, ի նշան իր ներդրման Ջերմուկ-առողջարանի կայացման գործում Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 14 շենքի պատին փակցնել նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |