«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի «Ջերմուկ քաղաքի գերեզմանատան ընդլայնման նպատակով համայնքի բնակիչ Սամվել Հովհաննիսյանն սեփականության իրավունքով պատկանող հողամասը գնելուն համաձայնություն տալու մասին» N 30-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում «ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ» բառերը փոխարինել «ՀՈՂԱՄԱՍ» բառով
2) որոշման 1-ին կետում կատարել լրացում՝ «ընտանիքին» բառից հետո ավելացնել «՝ Ազնիվ Գառնիկի Սայադյանին, Էդգար, Արփիկ և Գրիգոր Սամվելի Հովհաննիսյաններին» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |