Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման հավելված 2-ի ««Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ» բաժինը (ՀՈԱԿ–ի հաստիքացուցակը) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |