Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով 1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 2-րդ փողոցի N 3 հասցեում գտնվող վարչական շենքը՝ 1532,43 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 5929 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև Կեչուտ գյուղի 8-րդ փողոցի N 3 հասցեում գտնվող վարչական շենքի ........քմ ընդհանուր մակերեսով տարածքը, անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ «Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:
2. Գնդեվազ համայնքի (իրավահաջորդը՝ Ջերմուկ համայնք) սեփականություն հանդիսացողԳնդեվազ գյուղի 4-րդ փողոցի N 2 հասցեում գտնվող վարչական շենքը՝ 2373.6 քմ ընդհանուր մակերեսով, և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը՝ 7483,7 քմ ընդհանուր մակերեսով, անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել՝ «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |