Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ 1. Ջերմուկ համայնքի Մանկական Զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցման, « Գնդեվազի մանկապարտեզ» ու «Զատիկ մանկապարտեզ ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի ձախափնյա մասնաշենքի բակերի և Ջերմուկ քաղաքի բակային տարածքների ասֆալտապատման սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորմամբ պայմանավորված՝ հաստատել Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեում կատարված հետևյալ փոփոխությունները՝
բյուջեի «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա» եկամտային հոդվածը ավելացնել 112772.3 հազար ՀՀ դրամով, իսկ «04.05.01.51-ճանապարհային տրանսպորտ» և «09.01.01.51- կրթություն» գործառնական դասակարգումներով, «5113- շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «5134- նախագծահետազոտական ծախսեր» տնտեսագիտական ծախսային հոդվածները համապատասխանաբար ավելացնել 99540.0 հազար (իննսունինը միլիոն հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամով, 10323.3 հազար (տաս միլիոն երեք հարյուր քսաներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամով և 2909.0 հազար (երկու միլիոն ինը հարյուր ինը հազար) ՀՀ դրամով՝ վերոնշյալ ծրագրերով կատարվող աշխատանքների ֆինանսավորման համար:
2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի բյուջեն՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ՝
եկամուտներ՝ 864.426.200 ՀՀ դրամ
ծախսեր՝ 864.426.200 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |