Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 հոդվածի 9-րդ և 12-րդ կետերով և հիմք ընդունելով Ջերմուկի համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքայի համայնքի(բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխություն)» N 8-Ն որոշումը` 1. Ջերմուկ համայնքի հողերի էլեկտրոնային քարտեզում փոփոխություն կատարելու նպատակով Ամառանոցային փողոցի N 2/1 հասցեում գտնվող պետական սեփականության 915 քմ մակերեսով անտառային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նշանակության` հասարակական կառուցապատման` համապատասխանեցնելով համայնքի գլխավոր հատակագծին:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից: |