Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 75-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԳԱՌՆԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ N 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 հոդվածի 9-րդ և 12-րդ կետերով և հիմք ընդունելով Ջերմուկի համայնքի ավագանու 2014 թվականի  հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքայի համայնքի(բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխություն)»  N 8-Ն որոշումը`

1. Ջերմուկ համայնքի հողերի էլեկտրոնային քարտեզում փոփոխություն կատարելու նպատակով  Ամառանոցային փողոցի N 2/1 հասցեում գտնվող պետական սեփականության  915 քմ մակերեսով անտառային նշանակության  հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նշանակության` հասարակական կառուցապատման` համապատասխանեցնելով համայնքի գլխավոր հատակագծին:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:                

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner