Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Մելինա Արթուրի Թադևոսյանի հայտը (մտից՝ N 228, 2025 թվականի փետրվարի 11)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Մելինա Արթուրի Թադևոսյանին տալ 2025 թվականի ընթացքում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 16 հասցեում գտնվող «Օլիմպիա Առողջարան» ՍՊ ընկերությանը պատկանող բարի և առևտրի գործունեության համար նախատեսված տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 18):
2. Անհատ ձեռնարկատեր Մելինա Արթուրի Թադևոսյանին պարտավորեցնել ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար վճարելու տեղական տուրք Ջերմուկի համայնքապետարանի 900365031336 հաշվեհամարին` 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Մելինա Արթուրի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի եռամսյակային վճարումների դեպքում ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: