«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան 1. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2018 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ հաստատելու մասին» N 5-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման 3-րդ կետից հետո ավելացնել նոր՝ 3.1 կետ, հետևյալ բովանդակությամբ. «3.1 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի 26-ի N 29-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 30-րդ կետին համապատասխան Ջերմուկ համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում սահմանել արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինող դաստիարակի և փոխարինող դայակի հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |