Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 15-ի «Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 58-Ա որոշման մեջ կատարել լրացում՝ 1-ին կետում «թվով» բառից հետո ավելացնել «, «5 000 (հինգ հազար)» թիվը փոխարինել «80000 (ութսուն հազար)» թվով»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |