Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 107-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին և 34-րդ հոդվածին համապատասխան՝

1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին» N 107-Ա որոշման մեջ կատարել լրացում․ որոշման մեջ ավելացնել 4․1 և 4․2 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«4․1․ Համայնքի 2024 թվականի բյուջեից մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գծով նախատեսվող ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը սահմանել 86,214.72 հազար ՀՀ դրամ ( պետական բյուջեից մասնաբաժին 71,845.6 հազար ՀՀ դրամ, համայնքի կողմից՝ պետական բյուջեի մասնաբաժնի 20 տոկոս՝ 14,369,12 հազար ՀՀ դրամ), յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար անհրաժեշտ գումարի առավելագույն սահմանաչափը՝ 86,214.72 հազար (ութսունվեց միլիոն երկու հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր քսան )  ՀՀ դրամ։

4․2․ Սահմանել առաջարկ-նախագծերի համար պահանջվող հետևյալ չափանիշները՝

  1) առաջարկ-նախագծերը չպետք է  համընկնեն  համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված այլ ծրագրերի հետ,

 2) առաջարկ-նախագծերը պետք է բացառապես վերաբերվեն Ջերմուկ համայնքին, բխեն համայնքի խնդիրներից, իսկ դրանց իրագործումը լինի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում,

 3) առաջարկ-նախագծերը պետք է իրագործելի լինեն 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում,

 4) առաջարկ-նախագծերի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող ծրագրերի իրականացման գծով նախատեսվող պետական և համայնքային ֆինանսական միջոցների առավելագույն ընդհանուր ծավալը։»

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner