«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 19 -րդ կետին համապատասխան 1. Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում ուսման վարձի չափը սահմանել մեկ երեխայի հաշվով ամսական 3000 դրամ:
2. Ջերմուկի համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով Ջերմուկ քաղաքում՝ ամսական 7000 դրամ, Կեչուտ գյուղում և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ 5000 դրամ: Միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչել 50 տոկոսով:
3. Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել սույն որոշման մեջ նշված վարձերի ու վճարների մուծումից: Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոցներ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչել 50 տոկոսով:
4. Ջերմուկի համայնքի մարզադպրոցում ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով ամսական 1000 դրամ:
5. Ջերմուկի համայնքի ճոպանուղու կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը սահմանել 1500 դրամ` մեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար:
6. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» մասի համաձայն ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի «Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում ուսման վարձի և նախադպրոցական ու մարզական հիմնակներում ծնողական վճարների 2017 թվականի ամսական չափերը և համայնքի ճոպանուղու կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը սահմանելու մասին»N 12-Ա որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |