«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներին համապատասխան, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝
1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին» N 8-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշմամբ հաստատված Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի Հատված 1-ում՝ *1000-րդ տողի 4-րդ սյունակի «516463.2» թիվը փոխարինել «531075.2» թվով, 6-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «14612.0» թվով
* 1200-րդ տողի 4-րդ սյունակի «137051.1» թիվը փոխարինել «151663.1» թվով, 6-րդ սյունակի «0» թիվը փոխարինել «14612.0» թվով,
* 1260–րդ և 1261–րդ տողերի 4-րդ և 6-րդսյունակներում «0» թիվը փոխարինել «14612.0» թվով
բ) որոշմամբ հաստատված Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի Հատված 2-ում՝
-
2000-րդտողի 4-րդ սյունակում «686517.0» թիվը փոխարինել «701129.0» թվով, 6-րդ սյունակում «155640.1» թիվը փոխարինել «170252.1» թվով
-
2900-րդ տողի 4-րդ սյունակում «164601.3» թիվը փոխարինել «179213.3» թվով, 6-րդ սյունակում «35580.1» թիվը փոխարինել «50192.1» թվով
գ) որոշմամբ հաստատված Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի Հատված 3-ում՝
-
4000-րդ տողի 4-րդ «686517.0» թիվը փոխարինել «701129.0» թվով, 6-րդ սյունակում «155640.1» թիվը փոխարինել «170252.1» թվով
-
5000–րդ տողի 4-րդ և 6-րդ սյունակներում «206165.0» թիվը փոխարինել «220777.0» թվով
-
5110-րդ տողի 4-րդ և 6-րդ սյունակներում «150400,0» թիվը փոխարինել «165012,0» թվով
-
5113-րդ տողի 4-րդ և 6-րդ սյունակներում «105674.8» թիվը փոխարինել «120286.8» թվով
2․ Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի բյուջեն՝ 2020 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ՝
ֆոնդային բյուջեի եկամուտներ՝ 220.777.000 ՀՀ դրամ
ֆոնդային բյուջեի ծախսեր՝ 220.777.000 ՀՀ դրամ
Ընդամենը համայնքի բյուջեի եկամուտներ ՝ 751.653.900 ՀՀ դրամ
համայնքի բյուջեի ծախսեր՝ 751.653.900 ՀՀ դրամ
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։