Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հաշվի առնելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի՝ ս/թ փետրվարի 3-ի N 01/08.1/0704-2025 գրությունը՝ 1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Ջերմուկ համայնքի հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համաձայնություն տալու մասին» N 83-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ» բառը փոխարինել «ՆՎԻՐԵԼՈՒ» բառով
2) որոշման 1-ին կետում «նվիրաբերել» բառը փոխարինել «նվիրել» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։ |