«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի օգոստոսի 3-ի N 115-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 25-Ն հրամանը՝ 1. Ջերմուկ համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ջերմուկի տարածքային բաժնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 23-Ն որոշման հավելվածի ամբողջ տեքստում «սպասարկող» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սատարող» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը |