«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան 1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 21-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկի համայնքի ղեկավարի հաղորդումը 2017 թվականի երկրորդ եռամսյակի տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.2. Ջերմուկ համայնքի 2017 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան
1.3 Ջերմուկ համայնքի 2017 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.4. Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.5. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.6. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի չափը և պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.7. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու, տարեկան վճարի չափը և պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.8. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, վարձավճարի մեկնարկային գինը և վարձակալման պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.9. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան
1.10. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ազատամարտիկների փողոցի 22-րդ շենքի N 7 բնակարանը անհատույց սեփականության իրավունքով ստրամադրելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |