Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 282-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2024 թվականի N 282-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՌՈԶԱ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻՋԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Ռոզա Լենդրուշի Օհանյանի և Ջերմուկի քաղաքապետի միջև 2003 թվականի հոկտեմբերի 16-ին կնքված  վարձակալության պայմանագրի 9-րդ կետի դրույթները և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի «Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» N 32-Ա որոշումը, հաշվի առնելով Ռ. Լ. Օհանյանի ներկայացուցիչ Մարտին Լենդրուշի Օհանյանի համաձայնությունը (մտից N 1612, 14.10.2024 թ.)՝ որոշում եմ՝

1.  Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի  (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանմամբ պայմանավորված Ջերմուկի քաղաքապետի և Ջերմուկ քաղաքի բնակիչ Ռոզա Լենդրուշի Օհանյանի (այսուհետ՝ Վարձակալ) միջև 2003 թվականի հոկտեմբերի 16-ին  կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝

  • պայմանագրի 8-րդ կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 2024 թվականի  համար՝  1170 դրամ, 2025 թվականի  համար՝ 1755 դրամ, 2026 թվականի և հաջորդող տարիների համար՝ 2340 դրամ։»  

2. Վարձակալի հետ՝ ի դեմս նրա ներկայացուցիչ Մարտին Լենդրուշի Օհանյանի,  օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարձակալին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner