«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 5-րդ մասի 2-րդ պարբերությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան 1.Համաձայնվել «Ջերսան» ՍՊ ընկերության կարիքների համար (հողամասով անցնելու կամ երթևեկելու համար) 0,0,06821 հա հողամասի մշտական սերվիտուտ սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օգտագործման համար սահմանել վճար. սերվիտուտի պետական գրանցման պահից յուրաքանչյուր ամսվա համար 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |