Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ  մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

1․ 44-օրյա պատերազմի օրերին Սյունիքի մարզի Տեղ համայնքի ինքնապաշտպանական ջոկատին ամրագրված և «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ–ի՝ իրեն ամրակցված JSB մակնիշի տրակտորով սահմանամերձ տեղանքներում ռազմաինժեներական աշխատանքներ կատարած՝ նշված ՀՈԱԿ–ի աշխատակից Աղվան Աբգարյանին, որպես պարգևատրում, հատկացնել 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ։

2․ Ջերմուկ համայնքի 2021 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից 100 000-ական (հարյուր հազարական) դրամ ֆինանսական օգնություն տրամադրել համայնքի հետևյալ բնակիչներին՝ Հովհաննիսյան Բելլա, Սողոմոնյան Շուշան, Գրիգորյան Ավագ, Մանասերյան Արևիկ,  Հակոբջանյան Արմեն։

3․ 2020 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին պատերազմի պատճառով Արցախից ժամանած երկու ընտանիքների իր սեփական՝ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի 24-րդ շենքի N 37 բնակարանում հյուրընկալած Ջերմուկ քաղաքի բնակիչ Ահարոն Թադևոսյանին հատկացնել 100500 (հարյուր հազար հինգ հարյուր) դրամ՝ բնակարանի՝ նշված ամիսներին սպառված գազի  և էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու նպատակով։

4․  44-օրյա պատերազմի՝ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվող պանթեոնում չհուղարկավորված զոհերի գերեզմանների կառուցման և բարեկարգման նպատակով զոհերի ընտանքիներին աջակցելու նպատակով զոհվածների յուրաքանչյուր ընտանիքին, թվով՝ ութ, հատկացնել 500 000–ական (հինգ հարյուր հազարական) դրամ։

5․ Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի բնակիչ, միայնակ թոշակառու Ջիվան Մինասյանի տան՝ ս/թ հունիսի 22-ի ուժեղ քամու հետևանքով ավերված տանիքը վերականգնելու նպատակով Ջերմուկ համայնքի 2021 թվականի բյուջեից կատարել դրամական հատկացում 1200000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամի չափով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան դրամական հատկացմամբ ձեռք բերվելիք ապրանքների գնումը կատարելով մեկ անձից:

6․ գաղտնի

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner