Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 87-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 87-Ա

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2․3-3 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ , ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2․3-4 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 8-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  10-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46.1-ին և 46․2-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ  և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 13.01.2023 թվականի թիվ ԳՍ/15.4/951-2023 հանձնարարականի պահանջները և Վայոց ձորի մարզպետի N 01/08.2/0300-2023 - 16/01/2023 գրությունը՝ որոշում եմ՝

1․ Ջերմուկի համայնքի ղեկավարի  2022 թվականի փետրվարի 10-ի N 18-Ա որոշման N 5 հավելվածով  հաստատված համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության 2․3-3 ծածկագրով պաշտոնի (աշխատակազմի գլխավոր մասնագետ) անձնագրում կատարել հետևյալ լրացումը` «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» մասի 11-րդ կետը լրացնել նոր՝ «մ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

   «մ/  Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուն է՝ հետևյալ գործառույթներով՝

1) իր իրավասության շրջանակներում համագործակցում է իրավասու մարմինների հետապահովում է ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների իրականացումըհաշվետվությունների տրամադրումըինքնագնահատման զեկույցների կազմումըհարցաշարերի լրացումըմասնակցությունը հակակոռուպցիոն ոլորտին առնչվող քննարկումներին, 

2) տրամադրում է համապատասխան մարմնի գործառույթներին առնչվող ռազմավարական փաստաթղթերով նախատեսված՝ հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունպարզաբանումներմիջոցներ է ձեռնարկում համապատասխան մարմնի կողմից ոլորտային միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ, 

3) իրավունք ունի համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում համայնքապետարանի ստորաբաժանումներից պահանջելու և ստանալու տեղեկատվություն, 

4) իրավունք ունի հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիտորինգի համար պատասխանատու մարմնից պահանջելու և ստանալու մեթոդական աջակցությունխորհրդատվություն ռազմավարական փաստաթղթերով նախատեսված հակակոռուպցիոն ոլորտի միջոցառումների և ոլորտային միջազգային պարտավորությունների վերաբերյալ:»

2.  Ջերմուկի համայնքի ղեկավարի  2022 թվականի փետրվարի 10-ի N 18-Ա որոշման N 6 հավելվածով  հաստատված համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության 2․3-4 ծածկագրով պաշտոնի (աշխատակազմի գլխավոր մասնագետ) անձնագրում կատարել փոփոխություն՝ «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» մասի 11-րդ կետից հանել «ձ» ենթակետը։

3․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 18-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության 2․3-4 ծածկագրով պաշտոնի անձնագրում լրացում կատարելու մասին» N 8-Ա որոշումը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner