«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան
1.Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Հերհեր գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0,26704 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-028-0118-0011) ըստ Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասի օտարման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեության համար, մեկնարկային գինը՝ 115 000( հարյուր տասնհինգ հազար) դրամ:
2. Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0,035 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ այլ, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0104-0003) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասի օտարման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեության համար, մեկնարկային գինը՝ 50 000( հիսուն հազար) դրամ:
3.Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 3/5 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 149,4 քմ մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0015-0061) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով հողամասի օտարման նպատակը՝ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար, կառուցապատման ժամկետը՝ 3 (երեք) տարի, մեկնարկային գինը՝ 200 000( երկու հարյուր հազար) դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: