Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 3-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2024 թվականի N 3-Ն

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  2024 թվականի  բյուջեն հաստատելու մասին» N 103-Ն որոշման 2-րդ  կետը և 2024 թվականի հունվարի 10-ի «Ջերմուկ համայնքի բյուջեի միջոցների 2024 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի օգտագործման մասին» N 2-Ա որոշումը՝

1. Ջերմուկ համայնքի բյուջեի եկամտային մասի «38-01-00- պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» գործառնական նշանակության «0069-Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացվող սուբվենցիաներ» գործառնական նշանակության  տնտեսագիտական հոդվածը ավելացնել  94,659,000.0 ՀՀ դրամով, «29-50-00-հողի օտարումից մուտքեր» գործառնական նշանակության  «0058- հիմնական միջոցների օտարումից մուտքեր» տնտեսագիտական հոդվածը՝ 17,387,860.0 ՀՀ դրամով, «38-06-00-այլ աղբյուրներից դրամաշնորհ» գործառնական նշանակության «0026-կապիտալ արտաքին դրամաշնորհ՝ ստացված միջազգային կազմակերպություններից» տնտեսագիտական հոդվածը՝ 11,426,000.0 ՀՀ դրամով:

2. Ջերմուկ համայնքի բյուջեի ծախսային մասի  գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշիվներում կատարել հետևյալ փոփոխություններն ու ներքին վերաբաշխումները՝

2.1 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկի համայնքապետարանի միջև 2023 թ․ սեպտեմբերի 22-ին կնքված  կապիտալ սուբվենցիայի հատկացման  N 09/23 պայմանագրին համապատասխան՝ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու  գլխավոր ճոպանի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53, 210002-«Ջերմուկի ճոպանուղի սուբվենցիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5113- շենքերի և շինությունների կապիտալ հիմնանորոգում» և «4861- այլ ծախսեր» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար ավելացնել 26,856,400.0 և 10,269,000.0  ՀՀ դրամով:

2.2 Բաժին 08, խումբ 02, դաս 06, ծրագիր 51,210002- «կինեմատոգրաֆիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5112- շենքերի և շինությունների կառուցում» և «5113-շենքերի և շինությունների կապիտակ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար ավելացնել 1,440,000.0 և 3,560,000.0 ՀՀ դրամով:

2.3 Բաժին 06,խումբ 02, դաս 01,ծրագիր 51,210002- «համայնքների զարգացում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5113- շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 71,845,600.0 ՀՀ դրամով:

2.4 Բաժին 06, խումբ 03 դաս01, ծրագիր 51,210002 - «Գնդեվազ գյուղի ոռոգման ցանցի ընդլայնում» գործառնական նշանակության «5112- շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածը համայնքի և պետության մասնաբաժինների հատկացման համար պակասեցնել համապատասխանաբար 5,661,700.0 և 16,985,300.0 ՀՀ դրամով՝  հիմք ընդունելով նախագծանախահաշվային փաստաթղթերի վերջին փոփոխությունները: 

2.5 Բաժին 11 , խումբ 01, դաս 02, ծրագիր 51,210002- «պահուստային ֆոնդի» գործառնական նշանակության «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 33,698,158.9 ՀՀ դրամով: 

   Նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար՝

 2.6 Բաժին 06,խումբ 03,դաս 01,ծրագիր 51,210002 - «Գնդեվազ գյուղի խմելու ջրի ջրագծի և ակունքի հիմնանորոգմներ» գործառնական նշանակության ՝ համայնքի և պետության  մասնաբաժինների հատկացման համար «5113- շենքերի և շինությունների կապիտակ վերանորոգում»  տնտեսագիտական հոդվածը ավելացնել համապատասխանաբար 425,200.0 և 38,732,600.0 ՀՀ դրամներով:

 2.7 Բաժին 06, խումբ 04, դաս 01, ծրագիր 51,210002 - «Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության ցանցի կառուցում»- գործառնական նշանակության «5112-շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածը համայնքի և պետության մասնաբաժինների հատկացման համար համապատասխանաբար ավելացնել 26,400.0 և 4,646,900.0 ՀՀ դրամով:

2.8 Բաժին 04,խումբ 05, դաս 01, ծրագիր 51,210002- «Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 7-րդ և 22–րդ շենքերին կից աստիճաների հիմնանորոգում» գործառնական նշանակության «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագտական հոդվածը համայնքի և պետության մասնաբաժինների հատկացման համար համապատասխանաբար ավելացնել 104,200.0 և 3,932,300.0 ՀՀ դրամով:

 3․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ սույն որոշման հավելվածին համապատասխան ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2024 թվականի բյուջեն՝ 2024 թվականի  հունվարի 10-ի դրությամբ՝

Ընդամենը՝ եկամուտների գծով- 984,139,0 հազար ՀՀ դրամ

                  ծախսերի գծով- 984,139.0 հազար ՀՀ դրամ

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(220.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner