«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 42/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն (վկայական՝ 09062022-10-0008) հանդիսացող 10-002-0034-0008 կադաստրային ծածկագրով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,004 հա) բնակելի կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 180 000 (հարյուր ութսուն հազար) դրամ,
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |