«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան 1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 7-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի պաշտոնակատար Ա. Գառնիկյան
1.2. Ջերմուկ համայնքի արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.3. Ջերմուկ համայնքի արոտների օգտագործումը ըստ արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգի կազմակերպելու համար հանդապահի հաստիք սահմանելու և հանդապահի աշխատանքային նկարագիրը հաստատելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան.
1.4. Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 60-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2017 թվականի հունվարի 16 N 10-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան
1.5. Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերում անասնաբուժական ծառայությունների մատուցման դիմաց անասնաբույժին վճարելու համար մեկ պայմանական անասնագլխաքանակի հաշվով գումարի սահմանման մասին.
զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի պաժտոնակատար Ա. Ղազարյան
1.6. «Ձնեմարդուկ 2017՝ ձնե արվեստի փառատոն» երիտասարդական համաքաղաքային միջոցառմանը դրամական աջակցություն ցուցաբերելու մասին.
զեկ. համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մարգարյան
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |