|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2023 թվականի N 73-Ա |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 5-Ն որոշման, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Վաչագան Հովհաննիսյանի՝ ս/թ մարտի 15-ի հայտը (մտից N 431)՝ որոշում եմ՝ 1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Վաչագան Հովհաննիսյանին տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցի 1-ին փակուղու N 8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու շինարարության թույլտվություն։
2. Վաչագան Հովհաննիսյանը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 30 000 (երեսուն հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչագան Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|