Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով
1․ Ջերմուկ համայնքի ավագանու՝ 2023 թվականի հունվարի 9-ի N 2-Ա և N 3-Ա որոշումների կատարմամբ պայմանավորված՝ հաստատել Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարված հետևյալ փոփոխությունները՝
1.1 «1-3-3-51- ընդհանուր բնյութի հանրային ծառայություններ» գործառնական ոլորտի «4232-համակարգչային ծառայություններ», «4235- կառավարչական ծառայություններ» , «4657-այլ կապիալ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատասխանաբար 500.0 հազար, 1000.0 հազար և 5000.0 հազար ՀՀ դրամներով:
1.2 «4.5.5-53-խողովակաշարային և այլ տրանսպորտ» գործառնական ոլորտի «4252-մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում», «4861-այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատասխանաբար 3000.0 հազար և 9000.0 հազար ՀՀ դրամներով:
1.3 «1-1-1-51- օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական ոլորտի «4111- աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2599.3 հազար ՀՀ դրամով
1.4 «6-1-1-51- բնակարանային շինարարություն» գործառնական ոլորտի «4861- այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիատական հոդվածը ավելացնել 2000.0 հազար ՀՀ դրամով
1.5 «8-4-1-51-երիտասարդական ծրագրեր» գործառնական ոլորտի «4229-տրանսպորտային ծախսեր» և «այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածները ավելացնել 1000.0 հազարական ՀՀ դրամով:
1.6 «10-4-1-51- ընտանիքի անդամներ և զավակներ» գործառնական ոլորտի «4729- այլ նպասներ բյուջեից» տնտեսագիտական հոդվածը 1500.0 հազար ՀՀ դրամով:
2․ Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ ս/թ հունվարի 9-ի դրությամբ՝
1․1 Եկամուտների գծով` 762,980.9 հազար դրամ.
1․2․ Ծախսերի գծով՝ 925683.0 հազար դրամ
1․3․Հավելուրդը կամ պակասորդը՝ 162702.1 հազար դրամ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: