Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 3-Ա և 2023 թվականի ապրիլի 21-ի N 39-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 100-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման հավելվածում՝
1) «ՋԵՐՄՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում՝
ա. 3-րդ տողի «Հաստիքային միավորները» սյունակում «2» թիվը փոխարինել «1,5» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «238000» թիվը փոխարինել «178500» թվով,
բ․ 4-րդ տողի «Հաստիքային միավորները» սյունակում «5,5» թիվը փոխարինել «6» թվով, «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «715000» թիվը փոխարինել «780000» թվով,
գ․ «Ընդամենը» տողի «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակում «2630420» թիվը փոխարինել «2635925» թվով։
2․ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հոջորդող օրվանից։