Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ և 16-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին ենթակետով, «Իրավականակտերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդհոդվածին համապատասխան 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու և Ջերմուկի համայնքի ավագանու 2008 թվականի նոյեմբերի 4-ի N 41-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 14-Ն, Հերհերի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 10-ի «Հերհեր համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 15-Ն , Կարմրաշենի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 16-ի « Համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|